20.04.2025
Դանիայի հայերը պահանջում են Փաշինյանի և ՀՀ Կառավարության հրաժարականը
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ ընդունել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ և քաղաքացիական ավիացիայի կազմակերպության տնօրեն Մոհամմադ Մոհամմադի Բախշիի գլխավորած պատվիրակությանը։


Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։


Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են ավիացիոն ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր, մասնավորապես՝ օդանավերի տեխնիկական սպասարկման, մասնագետների պատրաստման և վերապատրաստման, երկու երկրների միջև չվերթերի ավելացման, ինչպես նաև տարանցիկ չվերթերի զարգացման վերաբերյալ։


Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու երկրների ավիացիոն իշխանությունները կշարունակեն սերտորեն համագործակցել միմյանց հետ փորձի փոխանակման շրջանակներում։


Իրանական ավիացիոն իշխանությունները ՀՀ ավիացիոն իշխանության ներկայացուցիչներին հրավիրել են ԻԻՀ՝ տեղում ուսումնասիրելու իրանական ավիացիոն կազմակերպությունների ներուժը։


 


 


 

Հայաստանի մի շարք բնակավայրերում մայիսի 2–ին կգործարկվեն էլեկտրական շչակներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար