27.11.2024
Հայաստանի մի շարք բնակավայրերում մայիսի 2–ին կգործարկվեն էլեկտրական շչակներ
prev Նախորդ նորություն

Հայկ Մարությանը հիմնել է "Նոր ուժ" կուսակցությունը

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հիմնել է "Նոր ուժ" կուսակցություն, որի  հիմնադիր համագումարը տեղի է ունեցել մայիսի 1-ին մայրաքաղաքում:


Մարությանը լրագրողներին ասել է, որ կուսակցությունը հավատարիմ է սոցիալ-դեմոկրատական սկզբունքներին և պատրաստ է համագործակցել նման մոտեցումներ կիսող ուժերի հետ: Նա նաև ընդգծել է, որ մտադիր չէ սահմանափակումներ դնել համագործակցության առումով, պատրաստ է համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք "ազնվորեն հետապնդում են պետության շահը":


"Մենք աշխատել ենք երեք տարի և ցույց ենք տվել, որ ազնիվ աշխատանքն արդյունք է տալիս։ Մեր նպատակն է այդ արդյունքները ցույց տալ ազգային մակարդակում", - նշել է նա։


Կուսակցության քաղաքական ուղերձը խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտությունն է։ Պատասխանելով իշխանության ձգտման մասին հարցին՝ Մարությանը նշեց, որ իրենք պատրաստվում են առաջիկա ընտրություններին և ակնկալում են քաղաքացիների աջակցությունը:


"Կուսակցության ստեղծումը նախապատրաստական աշխատանք է ապագա ընտրությունների համար։ Մենք պատրաստ ենք հարմարվել փոփոխություններին և անհրաժեշտության դեպքում ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին", - ընդգծել է Մարությանը։