29.04.2024
ՀՀ իշխանությունների քայլերը խորացնում են ռիսկերը Հայաստանի համար․ ադրբեջանագետ
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ ընթացք չի տրվում Ստեփանավանի քաղաքապետի կողմից դանակահարության գործին. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


 «Հրապարակ» օրաթերթը գրում է. Երկու օր առաջ լուրեր տարածվեցին, թե Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետ Արմեն Գրիգորյանը փորձել է դանակով կտրել անձնական հարցով իրեն դիմած քաղաքացու կոկորդը, որը եկած է եղել անաշխատունակության տեղեկանք ստանալու: Քաղաքապետը հրաժարվել է ընդունել նրան՝ ասելով, թե խորհրդակցության է, անվտանգության աշխատակիցները նախ ծեծի են ենթարկել քաղաքացուն, որից հետո քաղաքապետը դանակով հարձակվել է նրա վրա: Տուժողը դիմել է ոստիկանություն, սակայն առայժմ ընթացք չի տրվել գործին։ Համայնքապետարանից հերքել են այս լուրը, սակայն մեր աղբյուրն ասում է, որ վկաներ կան՝ քաղաքապետի սենյակում են եղել նրա տեղակալը, տեղի գազի գրասենյակի պետը։ Եվ սա առաջին դեպքը չէ՝ Գրիգորյանը հարկայինի պետ աշխատելու տարիներին դանակահարել է նախկին քաղաքապետ, հանգուցյալ Սարգիս Ղարաքեշիշյանին՝ Քոթոյին։ Հեղափոխությունից առաջ նա Տաշիրի «տիրակալ» Կարեն Կարապետյանի թիմում էր, հեղափոխությունից հետո՝ ՔՊ-ական Արփի Դավոյանի եւ Սուրեն Պապիկյանի, ինչի շնորհիվ էլ, թերեւս, իրավապահները չեն զբաղվում նրանով։ Քաղաքապետարանում եւ դրա ենթակայության տակ գտնվող կառույցներում բոլոր հարցերը՝ հավաքարար նշանակելուց մինչեւ այլ խնդիրներ, լուծում է Պապիկյանի հայրը։


«Հրապարակ» օրաթերթը  գրում է. Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար «Քաղպայմանագիր» խմբակցությունը, ինչպես հայտնի է, առաջադրել է վանաձորցի փաստաբան, փաստաբանական ընկերության հիմնադիր Կարեն Թումանյանի թեկնածությունը։ Վերջինիս առաջադրման լոբբինգն իրականացրել է ՔՊ-ում հարց լուծող Արփի Դավոյանը, ով անձամբ է ներկայացնելու թեկնածուին` նա է նշանակվել հարցի հիմնական զեկուցող։ Սակայն թեկնածուի առաջադրումը ՔՊ-ում միանշանակ չեն ողջունել, քանի որ Կարեն Թումանյանը մեկ տարի առաջ ԱԺ ամբիոնից այնքան իշխանամետ պահվածք դրսեւորեց, որ նույնիսկ ՔՊ-ում անհարմար զգացին նրան ընտրել Հակակոռուպցիոն քաղաքացիական պալատի դատավորի պաշտոնում: Ոմանք նույնիսկ ելույթներ ունեցան՝ ասելով, որ նա քաղաքական ընդգծված հայացքներ ունի։ Սակայն Արփի Դավոյանը երաշխավորել է, որ այս անգամ Թումանյանն իրեն չափի մեջ կպահի։ ՔՊ-ի վերաբերմունքի մասին է նաեւ խոսում այն փաստը, որ նրան ներկայացնելու է Դավոյանը, հակառակ դեպքում դա կաներ ՔՊ-ում իրավաբանության գուրու համարվող Վլադիմիր Վարդանյանը կամ գոնե Արուսյակ Ջուլհակյանը։ Կարեն Թումանյանը 2002 թվականից առայսօր «Բաց հասարակության հիմնադրամների»՝ Սորոսի հիմնադրամի ստեղծած Արդարադատության խմբի փորձագետ է։ Նշենք, որ ԲԴԽ-ում թափուր հաստիքն առաջացել է անցած տարեվերջին, երբ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբորը գործուղեցին վճռաբեկի քրեական պալատ։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Լոռու նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Արթուր Նալբանդյանը հուլիսին նշանակվել է Լոռու գազամատակարարման եւ գազիֆիկացման մասնաճյուղի տնօրեն: Մինչ այդ  «Գազպրոմի» Երեւանի գրասենյակում իրացման բաժնի պետն էր: Նա փոխարինել նախկին է պետ Վարդան Բաղդասարյանին՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի եղբորը, ով կենսաթոշակի է անցել: Փաստորեն, «Գազպրոմում» ինքնուրույն կադրային քաղաքականություն են վարում եւ նախընտրում նախկիններին։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային Ժողովի 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի քննարկվող նախագծերի շարքում է թաքնված՝ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։ Այն ենթադրում է հետեւյալը. ՀՀ պետական եկամուտների կոմիտեում ներդնել կատարողականի գնահատման հիման վրա Կոմիտեի ծառայողներին հավելավճար տրամադրելու գործիքակազմ՝ հաշվի առնելով ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու եւ կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությունը: Բանն այն է, որ, ըստ նշված նախագծի, պարգեւավճարներ ստանալը դառնում է օրենքով սահմանված կարգ, ինչը պարգեւավճարների որոշումներ ստորագրողին ազատում է պատասխանատվությունից։


Նախատեսվում է, որ հավելավճարի հաշվարկման կարգով պետք է սահմանվի, որ դրա ձեւավորման ժամանակ հաշվի են առնվելու օրենքով նախատեսված պատրաստում կամ վերապատրաստում անցած լինելու հանգամանքը, որի պարագայում աշխատակիցն արդեն իսկ ունենալու է հավելավճարի 30 տոկոսը ստանալու իրավունքը: Ընդ որում՝ եթե աշխատողն ունենա Կառավարության կողմից սահմանված որակավորում եւ հարկային/մաքսային ոլորտի այլ հավաստագիր, ապա այդ աշխատողի համար պատրաստում կամ վերապատրաստում անցած լինելը հավելավճար ստանալու համար պարտադիր չի լինի, եւ նա արդեն իսկ կունենա հավելավճարի 30 տոկոսը ստանալու իրավունքը: Եթե կարճ ձեւակերպենք, ապա նախագծը «պարգեւավճար» եզրույթը դարձնում է «հավելավճար», իսկ պարտավորությունը դնում է պետության ուսերին՝ ասելով, որ դա օրենքն է ենթադրում, այլ ոչ թե որեւէ պաշտոնյա է կամայական որոշում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի ամանորյա բացօթյա միջոցառումը, որը նախատեսված էր այցելած երեխաներին տոնական տրամադրություն պարգեւելու համար, այդքան էլ նպատակին չի ծառայել։ «Ժողովուրդ» օրաթերթը, միջոցառման կադրերն անքթիթ զննելով, նկատեց, որ ներկաների մեծամասնությունը բարձրաստիճան պաշտոնյաներ են, բացառապես իշխանական պատգամավորներ, որոնք երեխաների հետ ներկա էին միջոցառմանը։ Մի քանի քաղաքացիներ են միայն ներկա եղել, որոնք, հետաքրքրություն չգտնելով, հեռացել են։ Ստացվում է, որ միջոցառումը, որի համար պետական բյուջեից տրամադրվել էր 11 մլն 60 հազար դրամ գումար, կազմակերպվել էր միայն պաշտոնյաների եւ ՔՊ-ականների երեխաներին ուրախացնելու համար։ Պաշտոնյաները իշխանության ներկայացուցիչներ էին հիմնականում, որոնք արդեն սովորություն են դարձրել սեփական կարիքների համար մսխել ՀՀ քաղաքացու աշխատանքի հարկերից կուտակված պետական բյուջեն։ Ասել է թե՝ Ալեն Սիմոնյանն ու ԱԺ աշխատակազմի ղեկավարը մոտ 27 հազար ԱՄՆ դոլար են հատկացրել պետության միջոցներից՝ ՔՊ-ականներին եւ իրենց մերձավորներին զվարճացնելու համար: Կադրերում որեւէ ընդդիմադիր պատգամավորի, որեւէ «պատահական» մարդու չգտանք: ՔՊ-ն իրենց «տան անդամներով» պետության հաշվին ուրախանում էր՝ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնը դեկտեմբերի 25-ից թափուր է: Այդ օրն ավարտվել է նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի պաշտոնավարման 5-ամյա ժամկետը: Մեր տեղեկություններով, ռեկտորի պաշտոնի հավակնորդներն են պրոռեկտորներ Հրաչյա Զաքոյանը, Արամ Հովհաննիսյանը եւ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Կարեն Թռչունյանը, սակայն իշխանությունները դիտարկում են գիտական աշխատանքների գծով նախկին պրոռեկտոր Դանիել Պետրոսյանի թեկնածությունը: Առայժմ, սակայն, իշխանությունը կամուկացի մեջ է իր թեկնածուի մասով, հենց համոզվեն, որ նա իրենց «արժանի մուզիկանտ է», մրցույթը կհայտարարվի։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ տարի՝ տարեվերջին, մեծ շուքով շահագործման հանձնվեց Գեղարքունիքի մարզի «Մարտունի» բժշկական կենտրոնը, որի կառուցման համար ՀՀ կառավարությունը պետական բյուջեից տրամադրել է 2 մլրդ 470 մլն դրամ կամ մոտ 6.5 մլն ԱՄՆ դոլար։ Տեղեկացնենք, որ հիվանդանոցի կառուցման նախագիծն առաջարկվել է 2019 թվականին՝ նախարար Արսեն Թորոսյանի օրոք, որի կառուցումը սկսվել է 2020 թվականին, եւ այն պետք է սպասարկեր 89 հազար բնակչության։ Այս տարիների ընթացքում՝ 2021-2022 թվականներին, Արսեն Թորոսյանը պարբերաբար մարզեր այցերի շրջանակներում այցելում էր նաեւ «Մարտունի» ԲԿ, իսկ 2023 թվականի ընթացքում գործող նախարար Անահիտ Ավանեսյանը բազմիցս այցելեց «Մարտունի» բժշկական կենտրոն։ Նախորդ տարվա նոյեմբերին կայացավ հիվանդանոցի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։


«Ժողովուրդ» օրաթերթը հիվանդանոցի շատ աշխատակիցներից տեղեկացավ՝ նոր կառուցված շենքը շահագործման է հանձնվել ճաքճքած պատերով, սալիկներով, սակայն նոյեմբերին Փաշինյանը ոչ ոքի աշխատանքից չազատեց եւ չպատժեց կատարված անորակ աշխատանքի համար։ Հավելենք նաեւ, որ 200-հոգանոց բուժաշխատակազմից հիվանդանոցի բացմանը թույլ են տվել մասնակցել ընդամենը 8-9 հոգու, ինչը խտրական վերաբերմունք է բժիշկների հանդեպ։ Այս հիվանդանոցի կառուցումը խնդրահարույց էր նաեւ մեկ այլ իմաստով: Բանն այն է, որ 2011 թվականին նույն Գեղարքունիքի մարզի նույն Մարտունու տարածքում «ԲիԲիՋի» բժշկական կենտրոն էր կառուցվել դրսի ներդրողների ջանքերով, սակայն որոշ ժամանակ անց բժշկական թանկարժեք սարքավորումներով համալրված բժշկական կենտրոնը փակվեց, չարդարացրեց իրեն։ Այս փորձը հաշվի չառնելով՝ Արսեն Թորոսյանը պետության եւ այլ միջոցներով նախագծեց կառուցել 6.5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ նոր հիվանդանոց, որը թեեւ 3 ամիս առաջ պաշտոնապես բացվեց, սակայն այն արդեն չի գործում. կիսատ շատ գործեր կան, մասնագետների խնդիր կա, տեխնիկական շատ հարցեր կան։


ՌԴ-ում իրենց սեզոնային աշխատանքի եկամտաբերությամբ պայմանավորված՝ մարտունեցիները բուժման համար ընտրում են Երեւանը, Մարտունիում հիվանդանոցը չի աշխատում։ Այս ողջ վելուծությունը հաշվի չառնելով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ կախիչ ու ցնցուղ է պոկում, 6.5 մլն ԱՄՆ դոլարի համար որեւէ մեկի չի պատժել, միայն նախարար Ավանեսյանը աշխատանքից ազատել է փոխնախարար Արմեն Նազարյանին եւ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Երվանդ Էլիբեկյանին: Այսինքն՝ հիվանդանոցի բացման դափնիները նախարարը ստացավ, իսկ տապալման համար պատժվեցին ենթակաները»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արարատ Գրիգորյանի փոխարեն դեկտեմբերի 7-ին Վայոց Ձորի մարզպետ նշանակվեց ԱԱԾ Վայոց Ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքաելյանը (անձնագրով Միքաելյան է)։ Մարզպետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ նա իր ունեցած գույքի եւ եկամուտների հայտարարագիր է ներկայացրել։ Ըստ դրա՝ Վայոց Ձորի մարզպետը Վայքում ունի միանձնյա սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամաս, այդ հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն՝ Սարավան գյուղում, իր տնտեսական շինություններով։ 2021 թվականին նա գնել է «Հյունդայի» մակնիշի, իսկ 2022 թվականին` 2015 թ. արտադրության ռուսական «VAZ» մակնիշի մեքենաներ։ Կոլյա Միքաելյանի բանկային հաշիվներին, ըստ նրա ներկայացրած հայտարարագրի, առկա է 5 մլն դրամ, եւս 100 հազար դրամ նա ունի կանխիկ։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության բաժնի պետ Տիգրան Մարտիրոսյանի դատական նիստից առաջ ուշագրավ իրադարձութուններ են ծավալվել Հակակոռուպցիոն դատարանում: Ըստ այդմ՝ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյայի գործով դատարան ներկայացած կանանցից մեկի մոտ եղել է ծալովի դանակ, որը կարգադրիչները հայտնաբերել են եւ առգրավել: Երբ դիմեցինք ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ՝ լուրի իսկությունը պարզելու, հայտնեցին, որ դատական կարգադրիչների մոտ առկա է արգելված իրերի ցանկ, եւ այն բոլոր քաղաքացիները, որոնց մոտ հայտնաբերվում է որեւէ արգելված իր, առգրավվում է եւ նիստի ավարտից հետո վերադարձվում քաղաքացուն: Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Տիգրան Ռաֆիկի Մարտիրոսյանի գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան՝ քննության:


Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նույն բաժնի առաջատար մասնագետ Արման Նվերի Հարությունյանի հետ նախնական համաձայնությամբ, ինքնակառավարման մարմնի անունից հանդես գալով, Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի՝ հրատապ լուծում պահանջող ընթացիկ աշխատանքներն իրականացնող «Ասֆալտ Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության տնօրեն Կամո Գերասիմի Գեւորգյանի նկատմամբ իրենց ծառայողական լիազորությունների իրականացման հետ կապված ընդհանուր բերեհաճ վերաբերմունքի համար 2023 թվականի հուլիսի 11-ին Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի վարչական շենքում Կամո Գեւորգյանից ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ կաշառք-գումար, որը վերջինս անձամբ տվել է Տիգրան Մարտիրոսյանին, որը ստացված կաշառք-գումարից 150.000 դրամը հաջորդ օրը փոխանցել է Արման Հարությունյանին։ Սա, իհարկե, պաշտոնապես: Պետք է դեռ պարզվի, թե ինչ կապ ունի այս պատմությունների հետ Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանը, որը աղմկահարույց կերպար է»:


 


 

ԱԺԲ–ն՝ ԱՄՆ–ի «քաղաքական լծակը» Փաշինյանի նկատմամբ
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online