25.11.2024
Ինչո՞ւ ընթացք չի տրվում Ստեփանավանի քաղաքապետի կողմից դանակահարության գործին. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

ԱԺԲ–ն՝ ԱՄՆ–ի «քաղաքական լծակը» Փաշինյանի նկատմամբ

Հանրապետության հրապարակ Տելեգրամ ալիքը գրում է, որ Ազգային-ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) խորհրդի ղեկավար անդամ, դեսպան (պաշտոնաթող) Արա Պապյանը, 2023 թվականի դեկտեմբերի 13–15-ը այցելել է Վաշինգտոն` ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկումներ անցկացնելու նպատակով։


"Այցը կազմակերպել է Վաշինգտոնում գործող The Livingston Group (TLG) լոբբիստական հայտնի ընկերությունը, որը Բևեռի պաշտոնական ներկայացուցիչն է: Այցի ընթացքում Արա Պապյանը հանդիպել է Կոնգրեսի անդամների, սենատորների հետ։


Ազգային-ժողովրդավարական Բևեռը ՀՀ ներքաղաքական դաշտում գործում է հակառուսական «թրեքի» վրա՝հանդես է գալիս ՀՀ–ի արտաքին քաղաքականությունը դեպի ԱՄՆ, դեպի ՆԱՏՕ 180 աստիճանով փոխելու օգտին և ռուսական բոլոր նախաձեռնությունների՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ–ին դեմ։ ԱԺԲ–ն բազմիցս կոչ է արել ՀՀ իշխանություններին դուրս բերել ՀՀ–ից ռուսական 102–րդ ռազմաբազան, որը տեղակայված է Գյումրիում և պաշտպանում է հայ–թուրքական սահմանը։


Բևեռը սերտ կապերի մեջ է ԱՄՆ–ի և Արևմուտքի քաղաքական շրջանակների հետ և իրեն ՀՀ–ի ներքաղաքական դաշտում ներկայացնում է, որպես արևմտամետ քաղաքական ուժ։


ԱԺԲ–ն հայտարարությունների մակարդակով պայքարում է Նիկոլ Փաշինյանի դեմ՝ քննադատում է ՀՀ իշխանությունների քայլերը՝ՌԴ–ի հետ ռազմա–քաղաքական կապերը խորացնելու ուղղությամբ։ ԱԺԲ–ն կարելի է համարել ԱՄՆ–ի՝ «քաղաքական լծակը» ՔՊ–ի և Նիկոլ Փաշինյանի դեմ, որպես «կոնտրէլիտա» կամ Փաշինյանին և ՔՊ–ին հնարավոր այլընտրանք։


Պետք է նշել, որ ԱԺԲ–ի՝ ԱՄՆ այցերն ու ամերիկամետ, արևմտամետ հայտարարությունները նպատակ ունեն պարբերաբար «ճնշման» տակ պահել Փաշինյանին, որպեսզի նա չգնա ՌԴ–ի հետ ռազմա–քաղաքական կապերի խորացմանը։ ԱՄՆ–ում՝քաղաքական էլիտայի և ԱԺԲ–ի հանդիպումները Վաշինգտոնի «մեսիջն» են Փաշինյանին և նրա թիմին, որ ցանկացած պահին ԱԺԲ–ն կարող է դառնալ ՔՊ–ին այլընտրանք, եթե ՔՊ խախտի «կարմիր գծեր» և գնա Մոսկվայի հետ կապերի ավելի սերտ խորացմանը, օրինակ մաս կազմի Միութենական պետության։


Ինչ վերաբերվում է Փաշինյան–ԱԺԲ հարաբերություններին, ապա Փաշինյանը սեփական իշխանությունը պահպանելու և ՌԴ–ի հետ «քաղաքական առևտրի» համար փորձում է Մոսկվային ապացուցել, որ Փաշինյանի և ՔՊ–ի այլընտրանքը՝ ԱՄՆ–ի «քաղաքական լծակ», հակառուսական հայտարարություններով հանդես եկող և Հայաստանը դեպի ՆԱՏՕ տանող ԱԺԲ–ն է։ Այսինքն, Փաշինյանի համար ԱԺԲ ձեռնտու է այնքանով, որքանով նա կարողանում է ՌԴ–ի համար դառնալ միակ ընդունելի թեկնածուն՝գործող իշխանությունը ՀՀ–ում։ ՔՊ–ին այլընտրանքը՝ամերիկամետ, արևմտամետ ԱԺԲ–ն է։


Սակայն Փաշինյանի համար ԱԺԲ–ի հզորացումը ներքաղաքական դաշտում ձեռնտու չէ, քանի որ ամերիկյան ֆինանսական, քաղաքական, ինֆորմացիոն աջակցության և ՔՊ–ի շատ ցածր վարկանիշի դեպքում ապագայում՝ հնարավոր ֆորս–մաժորների դեպքում, ԱԺԲ կարող է դառնալ «լուրջ գլխացավանք» հայաստանյան գործող իշխանություններին։


ԱԺԲ–ին «սահմանների» մեջ պահելու համար այդ քաղաքական միավորմանը փորձում են կապել «Հյուսիսային տերևաթափ» ահաբեկչական գործողության և այդ գործողությունը նախապատրաստած խմբի անդամների հետ, որը վերջերս կանխել է ՀՀ ԱԱԾ–ն"։


 Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում