14.05.2024
Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է Ադրբեջանի դիվերսիոն խմբի ահաբեկչության մասին արտահերթ զեկույց
prev Նախորդ նորություն

Վարդապետյանը մասնակցել է Հայաստանում կանանց տեղի ու դերի մասին համաժողովին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, այսօր մասնակցել է «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովին: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:


Աննա Վարդապետյանն իր ելույթում նշել է.


«Հարգելի՛ տիկին Հակոբյան,


Հարգելի՛ գործընկերներ,


Հարգելի՛ ներկաներ,


Շնորհավորում եմ բոլոր կանանց և աղջիկներին՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:


Տիկին Հակոբյան, շնորհակալ եմ Ձեզ՝ այս միջոցառումը նախաձեռնելու և ելույթով հանդես գալու հնարավորությունը տալու համար:


Ո՞վ է իմ իդեալը: Խելացի կինը: Ինչո՞ւ: Խելացի կինն ազատ է, հետևաբար՝ համարձակ, հետևաբար՝ պատասխանատու և ավելի քան որևէ մեկն ունակ է սիրելու և նվիրվելու. սիրելու իր երկիրը, նվիրվելու իր մասնագիտությանը:


Խելացի կնոջ իմ իդեալը հատկապես այն կանայք են, ովքեր յուրաքանչյուրիս կրթության ճանապարհին առաջին լույսն են վառել: Այդ կանայք ուսուցիչներն են:


Այս տարվա մարտի 8-ը Դատախազության համար յուրահատուկ խորհուրդ ունի՝ մեր կին աշխատակիցների հետ մեկտեղ շնորհավորել և երախտիքի խոսքեր ենք հղել Դատախազությունում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց աշխարհայացքի ձևավորման վրա վճռորոշ ազդեցություն ունեցած կին ուսուցիչներին՝ մարզային դպրոցներում դասավանդող ուսուցչուհիներին:


Ե՞րբ է կինը դառնում խելացի: Խելացի լինելն ընտրություն է, շնորհ չէ: Ընտրություն՝ առաջանահերթությունների, կարդացած գրքերի, երաժշտության, արվեստին հաղորդակից լինելու, շփումների շրջանակի, բազմաթիվ այլ գործոնների միջև, որոնք ձևավորում են մեզ՝ որպես անհատ:


Իմ ընտրությունը ես կատարել եմ 14 տարեկանում, երբ մի օր ուղեղս ծակեց շատ ցավոտ մի միտք, որ ես ազատ չեմ: Ազատ չեմ բոլոր այն կարծրատիպերից, որոնք սպասվում էին ինձ մեծանալուն զուգընթաց:


«Ազատությունն առաջին հերթին պատասխանատվություն է սեփական արարքների ու դրանց հետևանքների նկատմամբ», - սա էր հորս հստակ պատասխանը՝ ազատության վերաբերյալ իմ պահանջներին: Ինձ համար շատ պարզ դարձավ մի բան – ազատության ճանապարհի դուռը բացվում է գիտելիքով, քանի որ պատասխանատվությունը պահանջում է գիտակից վարքագիծ: Սա որոշում էր, որը կայացվեց այդ ժամանակ ու չի փոխվել այդ օրվանից:


Ես ապրում եմ ու սովորում ամեն օր և իմ երազանքն է հնարավոր շատ աղջիկների ու կանանց մոտ արթնացնել այս գիտակցումն ու վստահությունը:


Իմ իդեալը խելացի ու ազատ կինն է, ով ունի պատասխանատվության զգացում: Ու, եթե ես երբևէ դուստր ունենամ, ես նրան մի բան կսովորեցնեմ՝ դու պարտավոր չես լինել գեղեցիկ, հմայիչ, անուշիկ, բայց պարտավոր ես լինել խելացի: Երբեք չվախենաս լինել խելացի»:


Համաժողովի՝ քննարկման ձևաչափով նախատեսված հատվածում մի շարք հարցադրումների են անդրադարձել նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Անահիտ Մանասյանը, Սրբուհի Գալյանը և Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանը՝ իրենց օրինակով կոչ անելով կանանց և աղջիկներին անընդհատ կրթվել, սահմանել մեծ նպատակներ և վստահել իրենց ուժերին:


 


 


 

Անթույլատրելի է Բաքվի կողմից կրոնական գործոնի շահարկումները. Միրզոյան
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel

Slot Gacor