24.11.2024
Փաշինյանն ու Անդերս Ֆոգ Ռասմուսենը քննարկել են տարածաշրջանային զարգացումները
prev Նախորդ նորություն

Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 63 մասնակից. ՆԳՆ

Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանում իրականացվող անհնազանդության ակցիաների 63 մասնակցի, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:


Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:


Նշվում է, որ նրանք բերման են ենթարկվել "իրավապահների օրինական պահանջը չկատարելու" համար:


VERELQ-ը հիշեցնում է, որ մի քանի օր է, ինչ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևանում և հանրապետության այլ հատվածներում իրականացվում են անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ: Պահանջը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական, դելիմիտացիայի գործընթացի կասեցում, հայանպաստ բանակցային օրակարգ: