Իրանցի պահպանողականներն օգտագործել են երկրի ներսում սկսված բողոքի ցույցերը բարեփոխիչ կառավարությանը տապալելու համար։ Այդ մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։Նա նշել է, որ Իրանի բնակչությունն իրոք դժգոհ է իր կենսամակարդակից։Ըստ նրա, պահպանողականներն այդ դժգոհությունը փորձել են «ուղղել» բարեփոխիչների կառավարությունը տապալելու համար։Սատանովսկին հավելել է, որ այդ փորձը տապալվել է։