26.04.2024
Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել. ՄԱՄՈՒԼ
09.04.2024
Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները: «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բրյուսելից հետո Նիկոլ Փաշինյանը թեեւ չի հանդիպել ՔՊ-ական պատգամավորներին, իր տպավորությունների ու ոչ հրապարակային պայմանավորվածությունների մասին չի կիսվել նրանց հետ, քանի որ նախընտրել է շաբաթ-կիրակին ընտանիքի հետ անցկացնել, սակայն, հավանաբար, նազիր-վեզիրների միջոցով թիմին լուրեր են փոխանցվել, որ Հայաստանին տրվող ընդհանուր հաշվով մոտ 330 մլն աջակցությունը` 4 տարվա կտրվածքով, այսբերգի միայն երեւացող մասն է, խորքում եւս պրոցեսներ են ընթանում, պայմանավորվածություններ են ձեռք բերվել` հատկապես պաշտպանական ոլորտում ներդրումների, աջակցությունների մասին, որոնք առանց նախապայմանների չեն լինելու։ Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու լուրերով, թե ԵՄ-ում անհամբեր սպասում են իրենց, դրանով է պայմանավորված ՌԴ-ի դեմ իրենց վարած կոշտ քաղաքականությունը, սակայն բրյուսելյան հանդիպումն այլ բան ցույց տվեց, ինչից ՔՊ-ում զայրացած են։ Այդուհանդերձ, ՔՊ-ում խոսում են, որ կառավարությունը եւ նախեւառաջ բանակը, ռուսական ազդեցության գործիչներից, զինվորականներից «մաքրելու» պայման կա Արեւմուտքից, որը Փաշինյանը գուցե սկսի առաջիկա շաբաթներում իրականացնել: Համենայնդեպս, երեկ հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարարն արեւմտամետ «հուժկու» ռեֆորմներ է սկսել, որոնցից մեկը բանակի նոր կանոնադրության մեջ նախատեսվող փոփոխությունն է, որով «ուռա» բացականչությունը փոխարինում են «կեցցե» բառով, քանի որ ողջույնի «ուռա» ձեւը ժառանգություն էր մնացել դեռ խորհրդային բանակից ու ասոցացվում էր ռուսական բանակի հետ։ «Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, Հայաստանի իշխանությունները ԱՄՆ-ի և Եվրամիության հետ, բացի հրապարակված փաստաթղթերից ու հայտարարություններից, ձեռք են բերել նաև այլ՝ այսպես կոչված՝ «ներքին» պարտավորություններ։ Դեռ որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ Արևմուտքը Նիկոլ Փաշինյանից պահանջում է պաշտոններից հեռացնել բոլոր այն անձանց, որոնք սերտ կապեր են ունեցել և ունեն Ռուսաստանի հետ։ Եվ ահա, ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, այս թեմայի հետ կապված նոր զարգացումներ կան: Ի մասնավորի, խոստանալով առաջիկայում ավելի մեծ գումարներ՝ Եվրամիությունից նշել են, որ այդ գումարները և աջակցությունը կարող են տրամադրել միայն իրենց կողմից վստահելի մարդկանց։ Հատկապես ուժայինների պարագայում Եվրամիությունը զգալի մտահոգություններ ունի մի շարք պաշտոնյաների մասով, և Փաշինյանի առջև դրվել է նրանցից ազատվելու հարցը։ Ի մասնավորի, նշվել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի անունը։ Հիշեցրել են նաև նախկինում առկախված խոստումը` ներքին գործերի նախարարի փոփոխության մասով։ Ի դեպ, մեր աղբյուրը պնդում է, որ ՔՊ-ում մեծ մասը չափազանց դեմ է փոխնախարար Արփինե Սարգսյանի թեկնածությանը, թեև վերջինս որոշակի կապեր ունի Եվրամիության կառույցների հետ: Մեր տեղեկություններով, հատկապես ՔՊ վարչությունում համոզմունք կա, որ այդ պաշտոնում պետք է քաղաքական դեմք նշանակվի, ընդ որում՝ ցանկալի է հենց ՔՊ վարչության անդամ, որն էլ կկարողանա ավելի լավ վերահսկել կարևորագույն ուժային կառույցը։ Ի դեպ, մեր զրուցակցի փոխանցմամբ, այս հարցում, կարծես, արդեն կոնսենսուս կա, բայց թե կոնկրետ ո՞ւմ կնշանակեն, դեռ չեն որոշել։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել են ընդդիմության առաջարկը. ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է այսօր սահմանազատման եւ սահմանագծման հարցով հրատապ քննարկում անցկացնել: Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով հրատապ նիստեր կարող են անցկացվել խորհրդարանական հերթական նիստերի ընթացքում: Հրատապ նիստը տեղի կունենա այսօր՝ մեկնարկող քառօրյայի երրորդ՝ հիմնական նիստում: Որպես հարակից զեկուցողների՝ ընդդիմությունն առաջարկել է նիստին հրավիրել փոխվարչապետ, սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանին ու արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արարատ Միրզոյանն ու Մհեր Գրիգորյանը ընդունել են առաջարկը եւ մասնակցելու են ընդդիմության նախաձեռնած նիստին: Տեղեկացանք, որ ընդդիմության մյուս առաջարկը, այն է՝ հրատապ նիստ անցկացնել բաց ֆորմատով, ՔՊ-ն մերժել է, այսինքն՝ նիստը փակ ֆորմատով կլինի»: «Փաստ» օրաթերթը գրում է. Երևան համայնքի ավագանու որոշմամբ անցած տարի սահմանվել են գովազդի, գովազդի միջոցի տեղադրման (տեղաբաշխման) նոր չափորոշիչներ, և 2024 թվականի հունվարի 1-ից տնտեսվարողները պետք է առաջնորդվեն դրանցով, որպեսզի «գովազդը, գովազդի միջոցը համահունչ լինեն Երևանի ճարտարապետությանը և համապատասխանի այն օբյեկտին, միջավայրին, որտեղ տեղադրված են»: «Փաստ» թերթի տեղեկություններով, օրեր առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում, որից հետո «փակ դռների հետևում» ծանր խոսակցություն է ունեցել ոլորտի պատասխանատուների հետ: Բանն այն է, որ, մեր աղբյուրի փոխանցմամբ, կոնկրետ Կենտրոն վարչական շրջանում տնտեսվարողների միայն 20 տոկոսն է իր արտաքին գովազդը համապատասխանեցրել նոր չափանիշներին, այսինքն, գերակշիռ մեծամասնությունը տարբեր պատճառներով դեռ փոփոխություններ չի իրականացրել: Մեր ունեցած տեղեկություններով, Ավինյանը հասարակական կարգի պահպանության ծառայությանը հանձնարարել է սկսել կոշտ վարչարարություն իրականացնել, այսինքն, տուգանել բոլոր տնտեսվարողներին, որոնք իրենց արտաքին գովազդները չեն համապատասխանեցնի նոր չափանիշներին: «Հրապարակ» օրաթերթը գրում է. Փաշինյանների ընտանիքն ապրիլի 6-7-ին որոշել է Մայրության եւ գեղեցկության տոնը նշել Տավուշի Ենոքավան գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստի գոտում: Տեղեկացանք, որ նախապես մի մեծ պատվիրակություն է մեկնել Ենոքավան` հիմնականում Փաշինյանի թիկնազորը, ապա նրանցից հետո՝ ղեկավարությունը: «Ապագա ռեզորթ»-ում երկու օր պահել, կերակրել, զբաղեցրել են այս խմբին` իրենց հաշվին: Եվ սա առաջին դեպքը չէ: Եթե հանգստավայրի սեփականատերերը շոյվում եւ ուրախանում են այս այցելություններից, որովհետեւ սա նաեւ որոշակի արտոնություններ ու վերեւներին մոտ լինելու հնարավորություն է նրանց համար, ապա ռեզորթի շարքային աշխատակիցները, որոնք ստիպված են սպասարկել այս «ձրիակերներին», միայն տհաճություն են ապրում եւ ամեն տեղ բողոքում այս արշավանքներից:  «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 16-ին Վճռաբեկ դատարանում կրկին հավաքվելու են Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը, սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը եւ այլ պաշտոնյաներ, որպեսզի, ի վերջո վերջնական որոշեն, թե ովքեր են այն երեք լավագույն թեկնածուները, որոնց տվյալները ուղարկվելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ մրցույթի ավարտից հետո՝ 11-րդ օրը ժամանակ է տրվել հանձնաժողովի անդամներին՝ ամփոփեն իրենց մեջ մրցույթը, գնահատեն մասնակիցներին, թե 7 թեկնածուներից ովքեր են լավագույն երեքը, որ կգնան ՄԻԵԴ: Տեղեկացանք, որ հանձնաժողովի որոշ անդամներ դրական են արտահայտվել իրավագիտության ֆակուլտետի դասախոս Աննա Մարգարյանի մասին, ասել է թե՝ նա արդեն հանձնաժողովի դրական գնահատականը ունի, իսկ թե ինչ կլինի վերջնարդյունքում, կիմանանք ապրիլի 16-ին: Հիշեցնենք, որ 2019 թվականին Աննա Մարգարյանը ներկայացվել էր ԱԺ՝ որպես ԲԴԽ թեկնածու, որին Ազգային ժողովում այդպես էլ չընտրեցին: Հիշեցնենք, որ Հայաստանից ՄԻԵԴ դատավորի պաշտոնի համար մրցակցում են՝ 1. Հայկ Ալումյան2. Լիզա Գրիգորյան3. Վահե Գրիգորյան4. Նորա Կարապետյան5. Արմեն Մազմանյան6. Աննա Մարգարյան7. Վիգեն Քոչարյան Եվ ահա, թեկնածուները սպասում են արդյունքների»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 2024 թվականի մարտի 20-ին պայմանագիր է կնքել «Ռիելթի մենեջմենթ քոմփանի» ՍՊԸ-ի հետ շենքերի մաքրման ծառայությունների համար։ Պայմանագրի արժեքը կազմել է 4 մլն 641 հազար դրամ, եւ այս ծառայությունը ձեռք է բերվել հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ «Ռիելթի մենեջմենթ քոմփանի» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը մինչ 2023 թվականը պատկանել է Կարեն Զաքարյանին. այժմ ընկերության իրական շահառուն Նարինե Վարդանյանն է՝ նրա կինը: Ըստ պայմանագրի՝ նախատեսված է մաքրել 1,495 քմ տարածք։ Մաքրման ենթակա տարածքն իր մեջ ներառում է 160 աշխատանքային տարածք, ըստ երեւույթին՝ աշխատասենյակներ, 3 նիստերի դահլիճ, 1 պահեստի/արխիվի տարածք, 3 սերվերային տարածք, 2 մուտքի/սրահի տարածք, 18 սանհանգույց։ Պայմանագրով նախատեսված է, որ մաքրման ենթակա տարածքները պետք է պատշաճ մաքրված լինեն առավոտյան՝ ժամը 08։00 դրությամբ։ Նախարարության մաքրման ծառայությունների մեջ են մտնում նաեւ սանիտարահիգիենիկ միջոցները, որոնք հստակ սահմանված են ըստ պայմանագրի։ Օճառը պետք է լինի բարձրորակ Dove ապրանքանիշի։ Ըստ պայմանագրի՝ 27 զուգարանային խցիկի համար անհրաժեշտ է երկշերտ սպիտակ թուղթ, իսկ 3-րդ հարկի ձախակողմյան հատվածի 2 սանհանգույցներում պետք է լինեն բարձր որակի զուգարանի թուղթ, հեղուկ օճառ եւ ափսեները լվանալու բարձրորակ հեղուկ։ Պայմանագրով սահմանված է մեկ տարվա ընթացքում 6 անգամ լվանալ պատուհանները։ Ջահերի, առաստաղի եւ պատերի մաքրումը առնվազն պետք է իրականացվի 2 անգամ՝ մեկ տարվա ընթացքում։ Հետաքրքիրն այն է, որ սեփական հիգիենայի համար նախարարությանը պարտավորեցնում են պայմանագրով ունենալ ամենաթանկ խնամքի միջոցները, սակայն արցախցուն տրամադրում են ամսական 50 հազար դրամ, որի համար հետո գլուխ են գովում։ Եթե զննենք եւ բացահայտենք նաեւ, թե մաքրուհու աշխատանքի համար, ըստ պայմանագրի սահմանված կետերի, որքան աշխատավարձ է սահմանված, ապա կտեսնենք, որ գրեթե 5 մլն դրամը ծախսվում է իշխանավորների բարեկեցության վրա, իսկ մաքրություն ապահովողները, նույնիսկ հերթապահելով, ստանում են 60-70 հազար դրամ»:    

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online