26.01.2025
Պուտին. ԱՄՆ-ի քաղաքականության կայսերական թեքումը վնաս է հասցնում հենց Միացյալ Նահանգներին
28.07.2015
Պուտին. ԱՄՆ-ի քաղաքականության կայսերական թեքումը վնաս է հասցնում հենց Միացյալ Նահանգներին

ՌԴ-ը ձգտում է աշխարհում բալանսի և սեփական անվտանգության ապահովմանը: Այդ մասին շվեյցարական RTS հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքով, ՌԴ-ի կողմից իբր եկող վտանգի մասին խոսակցությունները կարող են վարել միայն անբարեխիղճ կամ անուշադիր մարդիկ: Ըստ նրա, այսօր ՌԴ-ը ստիպված է արձագանքել ԱՄՆ-ի կողմից սանձազերված սպառազինությունների մրցավազքին: «Նոր սպառազինությունների մրցավազքը սկսվել է ԱՄՆ-ի կողմից միակողմանի կերպով հակահրթիռային պաշտպանության մասին համաձայնագրից դուրս գալուց հետո: Այդ համաձայնագիրը միջազգային անվտանգային համակարգի անկյունաքարային համաձայնագիրն էր: Եվ երբ ԱՄՆ-ը դրանից դուրս եկավ և սկսեցցին ստեղծել հակահրթիռային համակարգ, որպես իրենց գլոբալ ռազմավարական համակարգերից մեկը, ռազմավարական զենքը, մենք միանգամից ասեցինք՝մենք ստիպված ենք լինելու պատասխան քայլեր ձեռնարկել, որպեսզի կարողանանք պահպանել ռազմավարական բալանսը»,-նշել է ՌԴ-ի առաջնորդը: Պուտինը ընդգծել է, որ ՌԴ-ը պարտավոր է ապահովել ռազմավարական կայունությունը՝ միայն դա կարող է ապահովել խաղաղությունը և բացառել ռազմական համակարտությունները: ՌԴ-ի նախագահը նշել է, որ ԱՄՆ-ի քաղաքականության կայսերական թեքումը վնաս է հասցնում հենց Միացյալ Նահանգներին: «ԱՄՆ-ի կայսերական քաղաքականությունը վաղուց է իրականացվում՝ սա ուղղակի այդ քաղաքականության ամրապնդումն է: Ես բազմաթիվ անգամ հրապարակայնորեն դրա մասին խոսել եմ և ոչ միայն ես, այլ նաև քաղաքական վերլուծաբանները ԱՄՆ-ում հենց դրա մասին են խոսում և հենց այդ բառերով: Նրանք կարծում են՝ այդ ամերիկյան մասնագետները արտաքին և ներքին քաղաքական ոլորտի. Որ դա կայսերական թեքում է, որը վնասում է հենց Միացյալ Նահանգներին», - մեջբերում է Պուտինի խոսքերը Կրեմլի պաշտոնական կայքը: