22.11.2024
Փորձագետ. ՌԴ-ը Սիրիայում ԱՄՆ-ից խլեց ռազմավարական նախաձեռնությունը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ԱՄՆ-ի՝ Սիրիայում ցամաքային գործողության պլանները "ոչ մի տեղ տանող կամուրջ են"

ԱՄՆ-ի՝ Սիրիայում ցամաքային գործողության պլանները ոչ մի տեղ տանող կամուրջ են: Այդ մասին հայտնել է Heritage Foundation հետազոտական ինստիտուտի ազգային անվտանգության և միջազգային քաղաքականության հարցերով փորձագետ Ջեյմս Կարաֆանոն:

Նրա խոսքոով, հատուկ նշանակության զորքերի գործառույթը յուրահատուկ ռազմական առաքելությունների իրականացումն է, որոնք ունեն բավականին սեղմ ազդեցության շրջանակներ: Հատուկ նշանակության զորքերի գործողությունները տալիս են միայն կարճաժամկետ առավելություն և նախատեսում են կամ կայծակնային հաղթանակ, ինչպես օրինակ եղավ Ուսամա Բեն Լադենի վերացման ժամանակ, կամ ավելի մեծ գործողության նախապատրաստման նախերգանքն են, փոխանցում է The National Interest-ը:

Ըստ նրա, Իրաքում "Իսլամական պետության" ոչնչացումը՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմավարական նպատակն է և այն նախատեսում է բավականին մեծ միջոցներ, քան թե Վաշինգտոնը նախատեսում է ծախսել: Կարաֆանոյի խոսքով, մի քանի հատուկ ջոկատային չի կարող լուծել Սիրիայի խնդիրը: Նա նշել է, որ ԱՄՆ-ը վարչակազմի հայտարարությունը ավելի շատ նման է "ոչ մի տեղ չտանող կամրջի":

Փորձագետը հավելել է, որ քանի դեռ Օբամայի վարչակազմը չի ցուցադրել նշաններ, որ իրենք լուրջ ռազմավարություն ունեն Սիրիայում և այնտեղ հատուկ ջոկատայիններ ուղարկելու որոշումն ավելի շատ փորձ է ավարտել իր նախագահական ժամկետը: