22.11.2024
Փորձագետ. ԱՄՆ-ի՝ Սիրիայում ցամաքային գործողության պլանները
prev Նախորդ նորություն

Սիրիայի կաթոլիկ եկեղեցու պատրիարքը շնորհակալ է Մոսկվային ԻՊ-ի դեմ պայքարի համար

Այն պահից սկսած, երբ ՌԴ օդուժը գործողություններ սկսեց Սիրիայում "Իսլամական պետության" դեմ ահաբեկիչներն այլևս տեղ չունեն այդ հողի վրա: Այդ մասին հայտարարել է Սիրիայի Մելքիտյան կաթոլիկ եկեղեցու պատրիարք Գրիգորի 3-րդ Լահամը:

Նա նշել է, որ ԻՊ-ը ոչինչ չի գրավել, երբ նրանք տարածքներ են զավթում ռուսական օդուժն է ժամանում և օգնում է սիրիական բանակին դուրս շպրտել գրոհայիներին: Պատրիարքի խոսքով "Իսլամական պետությունն" այլևս տեղ չունի Սիրայում այն պահից սկսած, երբ ՌԴ-ը սկսել է իր գործողությունները:

Մելքիտյան կաթոլիկ եկեղեցու առաջնորդը խորին շնորհակալություն է հայտնել ՌԴ-իմ օգնության համար: Ըստ նրա, Աստված իրենց շնորհել է ՌԴ-ի պես երկիր, որը կանգնած է իրենց ժողովրդի կողքին, որը ոչնչացման և բռնաճնշումներ է ենթարկվում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, արևմտյան երկրներն ավելի շատ զբաղված են իրենց խնդիրներով: "Արևմուտքը զբաղված է իր խնդիրներով և ժամանակ չունի մտածելու Մերձավոր Արևելքի արհավիրքների մասին, իսկ դա ոչ միայն Սիրիան է, այլ նաև Իրաքը, Պաղեստինը, ճգնաժամը Եմենում", - հավելել է Պատրիարքը: