22.11.2024
Foreign Policy. ԱՄՆ-ը պետք է վերանայի միջազգային հակամարտություններին միջամտելու քաղաքականությունը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ՌԴ-ը Սիրիայում ԱՄՆ-ից խլեց ռազմավարական նախաձեռնությունը

ՌԴ-ը ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից Սիրիայում խլեց "Իսլամական պետության" դեմ պայքարի ռազմավարական նախաձեռնությունը: Մոսկվան ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե իրականում ինչպես պետք է հարվածել մարդասպաններին, այլ ոչ թե նրանց հարվածելու իմիտացիա ստեղծել: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Վիկտոր Բարանեցը:

Բարանեցի կարծիքով, ռուսական օդուժի Սիրիայում գործողությունների կարևորագույն արդյունք կարելի է համարել այն, որ Մոսկվան փրկեց քաղաքացիական պատարազմում կազմալուծված Ասադի բանակին ռազմական պարտությունից, իսկ Ասադի՝ Հուսեյնի ճակատագիրը կրկնելու վտանգից: ՌԴ-ի ռազմական միջամտությունը Սիրիայում կանգնեցրել է ոչ միայն տարածաշրջանի, այլ ողջ Եվրոպայի ու աշխարհի համար վտանգավոր՝ իսլամական խալիֆայության տարածումը:

Նա նշել է, որ Վաշինգտոնի դիրքորոշումը անհետևողական է՝ մեկ նրանք ՌԴ-ի Իսլամական պետության դեմ համատեղ պայքարելու նախապայման են դնում Ասադի հեռացումը, մեկ էլ հայտարարում, որ դա առաջնային նախապայման չէ: Ըստ նրա, ամերիկացիներն այդպես էլ չեն հաղորդել սիրիական ազատ բանակի դիրքերի տվյալները, իսկ այժմ խոստանում են Իրաքում և Սիրիայում ցամաքային գործողություններ սկսել "Իսլամական պետության" դեմ, փոխանցում է kp.ru կայքը:

Նրա խոսքով, մասնակցելով սիրիական իրադարձություններին` ՌԴ-ը ոչ միայն կանգնեցրեց "Իսլամական պետության" հարձակումը, այլ նաև ցուցադրեց աշխարհիին, որ ԱՄՆ-ի կողմից գունավոր հեղափոխությունների միջոցով Վաշինգտոնին ոչ ձեռնտչու վարչակազմերի տապալման փորձերին վերջ է տրվել: Բարանեցը հավելել է, որ ՌԴ-ը Սիրիայում ապացուցեց, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ԱՄՆ-ը միաբևեռ աշխարհի միակ խաղացողը չէ: