26.01.2025
 Հենրի Քիսինջեր.ԱՄՆ-ը չի կարողանում հարաբերակցել ռազմավարությունը երկրի ներքին հնարավորությունների հետ
19.08.2015
Հենրի Քիսինջեր.ԱՄՆ-ը չի կարողանում հարաբերակցել ռազմավարությունը երկրի ներքին հնարավորությունների հետ

ԱՄՆ-ը չպետք է մասնակցի միջազգային հակամարտություններին, եթե նա չի կարողանում միանգամից գնահատել դրանց հետևանքները, և այդ առումով Վաշինգտոնը չի սովորում սեփական սխալների վրա: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը The National Interest տված հարցազրույցում: Պատասխանելով Վաշինտոնի բազեների ագրեսիվ քաղաքականության մասին հարցին, որոնք ձգտում են կոտրել ռուսական կառավարությանը, Քիսինջերը հայտարարել է, որ նման դիրքորոշում են նրանք որդեգրելու, մինչև չգնահատեն դրա հետևանքները: Նա նշել է, որ Երկրորդ Համաշխարային պատերազմից հետո ամերիկյան բոլոր պատերազմներից խնդիրը կայանում է երկրի ներքին հնարավորությունները ռազմավարության հետ հարաբերակցելու անկարողության մեջ: Խոսելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին՝ Քիսինջերը նշել է, որ իր կարծիքով, ուկրաինական ճգնաժամը ողբերգության է վերածվում: Ըստ նրա, երբ կարդում էս այն մասին, որ Ուկրաինայի կողմում մահմեդական ջոկատներ են կռվում, հասկանում էս, որ չափի զգացումը կորցվել է: Նրա կարծիքով, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները չի կարելի գնահատել Արևեմտյան Եվրոպայում աշխատող պարզ բանաձևով: Քիսինջերը նշել է, որ Արևմուտքը կասկածում է, վերցնել արդյոք իր վրա Հունաստանի տնտեսական վերականգնման ծախսերը թե ոչ և իհարկե չի պատրաստվում Ուկրաինան վերածել իր միակողմանի նախագծի: Նրա խոսքով, պետք է ուսումնասիրել Արևմուտքի ու ՌԴ-ի համագործակցության հարցը Ուկրաինայի համատեքստում, որը չի անդամակցի ոչ մի ռազմական դաշինքին: Նա հավելել է, որ եթե իրենք ՌԴ-ին վերաբերվում են, որպես գերտերության, իրենք պետք է նախնական փուլում որոշեն, կարելի է նրա շահերը համատեղել ԱՄՆ-ի կարիքների հետ: