23.11.2024
Ամերիկա-բրիտանական ներխուժումն Իրաք անօրինական էր
prev Նախորդ նորություն

ՌԴ-ի հետ հարաբերությունների վերականգնումը Թուրքիային կբերի $10 միլիարդ

Ռուս-թուրքական հարաբերությունները զարգացման նոր փուլ են անցնում: Երկար ընդմիջումից հետո վերականգնվում է փոխադարձ համագործակցությունը և դա զգալի չափով կարող է դրականորեն ազդել Թուրքիայի տնտեսության վրա:

Аta Yatirim ներդրումային գործակալության փորձագետների կարծիքով, ՌԴ-ի ու Թուրքիայի հարաբերությունների ապասառեցումը տարեկան թուրքական տնտեսությանը կբերի 4,5-5 միլիարդ դոլարի եկամուտ, իսկ երկու տարվա ընթացքում Թուրքիայի տնտեսությունը կստանա տաս միլիարդ դոլարի եկամուտ, փոխանցում է argumenti.ru կայքը:

ՌԴ-ի հետ հարաբերությունների վերականգնմամբ Թուրքիան կկարողանա նվազեցնել վճարային բալանսի դեֆիցիտը: Անկարան տնտեսական խնդիրները մոտակա ժամանակներում կարող են լուծվել: Դա հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահը ներողություն խնդրեց խոցված ինքնաթիռի համար: