23.11.2024
ՌԴ-ի հետ հարաբերությունների վերականգնումը Թուրքիային կբերի $10 միլիարդ
prev Նախորդ նորություն

Ասադ. Սիրիայում պատերազմի ելքը փոխել է ՌԴ-ը, իսկ ԱՄՆ-ի ռմբակոծություններն անօրինական են

Սիրիայում պատերազմի ելքը փոխել է ՌԴ-ը: Այդ մասին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ընդգծելով, որ ԱՄՆ-ի կողմից իրականացվող ռմբակոծությունները համարում է անօրինական, անլուրջ, անարդյունք, կոնտրպրոդուկտիվ, փոխանցում է EADaily-ն:

Ասադը նշել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կամք չունի, որպեսզի հաղթի Իսլամական պետությունը: "Երբ դու պաշտպանում ես քո երկիրը ահաբեկիչներից, դու սպանում ես ահաբեկիչներին, դու դաժան չէս՝ դու հայրենասեր ես", - նշել է Ասադը: Ասադը հերքել է, որ իր ձեռքերն արյունոտված են և նա դաժան բռնապետ է, փոխանցում է «Лента.ру»-ն:

Դեռևս NBC ցուցադրել է հարցազրույցից մի դրվագ, որտեղ խոսք չկար ՌԴ-ի դերի մասին, սակայն ինչպես Twitter-ում գրել է Ասադից հարցազրույց վերցնող լրագրողը հարցազրույցի մյուս հատվածը եթեր կհեռարձակվի մոտակա օրերս:

ՌԴ-ը սկսել է Սիրիային օգնություն ցուցաբերել 2015թ.-ի աշնանը: ՌԴ-ը շարունկում է օգտագործել Տարտուսի նավահանգստի իր նյութա-տեխնիկական աջակցման կետն ու Շայրաթ ուղղաթիռների համար նախատեսված ռազմակայանն ու Հմեյմիմ օդանավակայանը: