23.11.2024
Ասադ. Սիրիայում պատերազմի ելքը փոխել է ՌԴ-ը, իսկ ԱՄՆ-ի ռմբակոծություններն անօրինական են
prev Նախորդ նորություն

Նիսի հարձակումն ահաբեկչություն է. Օլանդը 3 ամսով երակարացել է արտակարգ դրությունը

Նիսի անգլիական լողափում հուլիսի 14-ի երեկոյան Բաստիլի գրավման օրը նշելու համար հավաքված մարդկանց ամբոխի մեջ մեծ արագությամբ մխրճված բեռնատարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 80-ի, եւս 18 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Վիրավոր է ավելի քան 120 մարդ: Հայտնում են Ֆրանսիական լրատվամիջոցները:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հարաձակումը որակել է որպես «ահաբեկչական գրոհ»: «Նիսի հարձակումն անկասկած ահաբեկչական գրոհ էր», - ասել է նա գրոհից մի քան ժամ անց՝ հավելելով, որ արտակարգ դրությունը, որը սահմանվել էր երկրում նախորդ տարվա նոյեմբերին Փարիզի ահաբեկչություններից հետո, կերկարաձգվի եւս 3 ամսով: «Ոչ ոք չի ժխտում գրոհի ահաբեկչական բնույթը: Ողջ Ֆրանսիայի գլխին կախվել է իսլամական ահաբեկչության սպառնալիքը: Այս պայմաններում մենք պետք է ցուցաբերենք բացարձակ զգոնություն եւ չթուլացող վճռականություն»,-ասել է նա:

Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնեւի խոսքով էլ Ֆրանսիան գտնվում է ահաբեկիչների հետ պատերազմական վիճակում, որոնք «ուզում են վնասել մեզ ցանկացած գնով», հաղորդում է Reuters-ը:

Ինչպես հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները, բեռնատարը մարդկանց ամբոխի միջով անցել է երկու կիլոմետր մինչև ոստիկանությունը վնասազերծել է վարորդին: Բեռնատարում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք ու պայթուցիկներ: վարորդի ինքնության մասին դեռ ոչինչ չի հաղորդվում: Հարձակումից հետո ոստիկանությունը հատուկ օպերացիա է սկսել: Դեռ հայտնի չէ, արդյոք հարձակվողը մեղսակիցներ ունեցել է, թե ոչ, հայտնում է "Բի-բի-սի"-ն:

Այնուհետեւ ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնեցին, որ հարձակումը կատարած բեռնատարի վարորդը եղել է Նիսում բնակվող 31-ամյա թունիսցի տղամարդ:

Ողբերգական միջադեպի վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել ԱՄՆ անախագահ Բարաք Օբաման եւ Ռուսաստանի վարչապետ Դիմիտրի Մեդվեդեւը: Նրանք զորակցություն են հայտնել Ֆրանսիայի ժողովրդին: Մեդվեդեւը կոչ է արել պայքարել ահաբեկիչների ու նրանց պատվիրատուների հետ միայն ուժով, քանի որ «նրանք միայն այդ լեզուն են հասկանում»: