23.11.2024
Նիսի հարձակումն ահաբեկչություն է. Օլանդը 3 ամսով երակարացել է արտակարգ դրությունը
prev Նախորդ նորություն

Պուտինն ու Քերրին քննարկել են Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարն ուժեղացնելու հարցերը

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ կառուցողական էր: Նրանց միջև կայացել է մանրակրկիտ խոսակցություն, սակայն Սիրիայում համագործակցության շուրջ հարցեր դեռ կան: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ավելի վաղ ըստ "Բի-բի-սի"-ի հրապարակած տեղեկատվության, հանդիպման սկզբում Պուտինը պետքարտուղար Քերիին խնդրել է Օբամային փոխանցել իր ամենալավ ցանկություններն ու հույս հայտնել, որ Քերրի հետ հանդիպումը կլինի կառուցողական: Պետքարտուղարն իր հերթին նշել է, որ Օբաման նույնպես խնդրել է Պուտինին փոխանցել լավագույն մաղթանքները:

Սիրիական հարցում համագործակցության մասին

Պեսկովը նշել է, որ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի զինվորականների Սիրիայում անմիջական համագործակցության հարցերը Պուտինի ու Քերրի հանդիպման ընթացքում չեն քննարկվել:

Նա նշել է, որ քննարկվել են համագործակցության տարբեր ֆորմատներ, սակայն Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի ռազմական համագործակցության թեման չի քննարկվել: Նրա խոսքով, իրենք ցավոք չեն մոտեցել Սիրիայում ահաբեկչության դեմ իրական պայքարի համար արդյունավետ համագործակցության շուրջ պայմանավորվածությունների:

Քերրին Պուտինի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել, որ Բաշար Ասադի ռեժիմը շարունակում է հրադադարի խախտումները Սիրիայում: Այդ մասին բանակցություններից հետո հայտարարել է պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

Քերրին Մոսկվա է ժամանել Սիրիայում հրադադարի պահպանման համար նոր քայլեր ձեռնարկելու շուրջ պայմանավորվելու համար, որը թույլ կտա ընդդիմությանն ու Ասադի կառավարությանը վերականգնել բանակցությունները իշխանության խաղաղ փոխանցման համար:

Նախատեսվում է, որ այսօր առավոտյան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ այդ հարցներն ավելի մանրամասն կքննարկվեն, փոխանցում է Ինտերֆաքսը:

Ասադի ճակատագրի շուրջ դիրքորոշումը

Պեսկովը նշել է, որ ինչ վերաբերվում է Ասադի ճակատագրին, ապա ՌԴ-ի հայտնի դիրքորոշումը փոփության չի ենթարկվել: Նրա խոսքով, ՌԴ-ը կողմ է սիրիական հակամարտության շուրջ բանակցությունների շարունակությանը: Միայն Ժնևի գործընթացի շրջանակներում է հնարավոր խնդի քաղաքական կարգավորումը, ասել է նա: