Եվրոպայում սեպտեմբերի 28-ին սակարկությունների բացման ժամանակ գազի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 1000 խորանարդ մետրի դիմաց 1000 դոլարը: Այս մասին են վկայում ICE բորսայի տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ներկայումս Նիդեռլանդներում TTF-ի հաբի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքն արագացրել է 1000 խմ-ի համար մինչեւ 1031,3 դոլար: Գազի գնի ընդհանուր աճը օրվա սկզբից արդեն գերազանցել է 11 տոկոսը։