Բրիտանիան դյուրացրել է ուղևորության կարգը դեպի Հայաստան: Հղում անելով երկրի ԱԳՆ-ին BBC-ին գրում է, որ երկրների ցանկում, որում ներառվել է նաև Հայաստանը, 32 անուն կա: Այս որոշմամբ այդ երկրներ այցելելու համար ճանապարհորդական ապահովագրություն ստանալու գործընթացը կդյուրացվի: Թեև հարկ է հիշեցնել, որ Հայաստանը մինչ այս Մեծ Բրիտանիայի "կարմիր ցուցակում" չի եղել, բայց երկրի իշխանությունները խորհուրդ էին տալիս զերծ մնալ այդ ուղղությամբ ճամփորդությունից՝ COVID-19-ի պատճառով: Նշենք, որ ցանկում են նաև Կոսովոն, Մալայզիան, Բելառուսը, Ղազախստանը և այլ երկրներ: