8.06.2025
Ղազախստանից ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմի դուրսբերումը կսկսվի հունվարի 13-ին. Տոկաև
12.01.2022
Ղազախստանից ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմի դուրսբերումը կսկսվի հունվարի 13-ին. Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից կսկսվի հունվարի 13-ին: «Հինգշաբթի սկսվում է ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի կազմակերպված դուրսբերումը», - ասել է Տոկաեւը: Ընդ որում, նա ՀԱՊԿ առաքելությունը գնահատել է «շատ հաջող»։ 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմանը համապատասխան, Ղազախստան սահմանափակ ժամանակով իրադրության կայունացման եւ կարգավորման համար ուղարկվել են ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժեր: Խմբավորման կազմում ընդգրկված են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները: Ներկայումս ռուսական ստորաբաժանումների հիմնական խնդիրը Ալմաթիի շրջանում հիմնական ռազմավարական օբյեկտների պաշտպանության տակ վերցնելն է: