ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից դեկտեմբերի 27-ին ստորագրված ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին օրենքը կարեւոր դրույթներ է պարունակում, որոնք ուղղված են Ադրբեջանին եւ Թուրքիային Արցախում իրենց կատարած ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելուն: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնեն։ «Ես կհետեւեմ, որ այդ հանցագործությունների բոլոր ապացույցները հստակ ամրագրվեն», - գրել է Փալոնեն: