Պուտինի ղեկավարությամբ ռազմավարական զսպման ուժերի պլանային զորավարժություններ կանցկացվեն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմավարական զսպման ուժերի շաբաթօրյա զորավարժությունների ժամանակ կլինի իրավիճակային կենտրոնում։ Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Պուտինն, ամենայն հավանականությամբ, կլինի իրավիճակի կենտրոնում: Նման զորավարժությունները, նույնիսկ նման ուսումնական մեկնարկներն անհնար են առանց պետության ղեկավարի: Դուք գիտեք հայտնի սև ճամպրուկի մասին, կարմիր կոճակի մասին և այլն: Դա բաց տեղեկատվություն չէ»,- ասել է Պեսկովը։
Շաբաթ օրը Պուտինի գլխավորությամբ կանցկացվեն ռազմավարական զսպման ուժերի պլանային զորավարժություններ, բալիստիկ և թեւավոր հրթիռներ կարձակվեն, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ Զորավարժություններին կներգրավվեն օդատիեզերական ուժերը, Հարավային ռազմական օկրուգը, ռազմավարական հրթիռային ուժերը, հյուսիսային և սևծովյան նավատորմերը։