ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն Ուկրաինա է ժամանել նախատեսված այցի շրջանակներում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Ֆրանս Պրեսս» գործակալությունը։ Ինչպես հաղորդում է գործակալությունը, չորեքշաբթի առավոտյան ԱՄՆ-ի պետքարտուղարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիեւում: Ուկրաինա այցի ընթացքում Բլինկենը հանդիպումներ կունենա նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ: Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը կհաստատի «ԱՄՆ-ի հանձնառությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»: