24.11.2024
Հայոց ցեղասպանության պատմության դասավանդումը պարտադիր դարձավ ԱՄՆ ևս մեկ նահանգում
prev Նախորդ նորություն

Ռուս խաղաղապահները վերադառնում են Ղազախստանից

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀԱՊԿ-ի ուժերի կազմում ռուս խաղաղապահների ինքնաթիռները մեկնել են Ղազախստանից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Ղազախստանում ՀԱՊԿ-ի Հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ռուս խաղաղապահների ստորաբաժանումները ռազմական տեխնիկայի բեռնում են իրականացրել Իլ-76 եւ Ան-124 օդանավեր եւ մեկնել Ալմաթիից», — ասված է հաղորդագրության մեջ:


Տասնհինգ Իլ-76 եւ երեք Ան-124 կտեղափոխեն անձնակազմի եւ տեխնիկան կտեղափոխեն Մոսկվայի և Իվանովի մարզերում տեղակայված օդանավակայաններ: Այնուհետև խաղաղապահները կվերադառնան մշտական տեղակայման վայրեր։


Հունվարի 5-ին ՀԱՊԿ-ին օգնություն է խնդրել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն այն բանից հետո, երբ երկրում անկարգություններ են սկսվել հեղուկ գազի գների կրկնակի աճի դեմ բողոքի ակցիաների ֆոնին:


ՄԱԿ-ի տվյալներով՝ Ղազախստանում բողոքի ակցիաների ընթացքում մոտ հազար մարդ է վիրավորվել։ Հանրապետության ՆԳՆ-ի տվյալներով՝ զոհվել են 17 ղազախստանցի ուժային, տուժել է ավելի քան 1,3 հազար մարդ:


ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան՝ երկրում իրադրությունը կարգավորելու համար: Գործողությանը մասնակցել են զինվորականներ Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից, Ղրղզստանից եւ Տաջիկստանից: Նրանց վստահել են ռազմավարական կարեւոր օբյեկտների պահպանությունը։


Հունվարի 13-ին հայտարարվել Է ՀԱՊԿ առաքելության հաջող ավարտի մասին, ուրբաթ առավոտյան Հայաստան են վերադարձել խաղաղապահներ Հայաստանից և Տաջիկստանից: