ԱՄՆ-ի ազագյին հետախուզական ծառայությունը կարծում են, որ ԼՂ հակամարտությունը, որտեղ վերջին ամիսներին հարաբերական անդոր է հաստատված, կարող է բռնկվել եւ ռազմական գործողությունների մեջ այս կամ այն չափով ներքաշել Ռուսաստանին: Այս մասին ասել է ԱՄՆ ազգային հետախուզութան տնօրեն Դենիել Քոութսը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, նման հայտարարություն նա արել է երեկ Սենատում համաշխարհային վտանգների մասին խոսելիս: “Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը մնում է ռազմական հակամարտության պոտենցիալ աղբյուր: Հակամարտության բռնկումը կարող է իր մեջ ներքաշել նաեւ Ռուսաստանին”, - ասել է նա: