Պաշտպանության նախարարության կողմից հաստատված 2019-ի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ Ադրբեջանի Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերը հատուկ տակտիկական վարժանքներ են անցկացրել: Այս մասին տեղեկացրել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից: Վարժանքների ժամանակ զենիթահրթիռային համալիրների դիվիզիոնները ռազմերթ են կատարել դեպի նոր դիրքեր: Հրթիռային ստորաբաժանումները կատարել են կարևոր օբյեկտները օդային հարձակման միջոցներից պաշտպանելու առաջադրանք, հետ են մղել պայմանական հակառակորդի հրթիռային հարվածները: