ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Իրան։ Մեհրաբադի օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին եւ նրա գլխավորած պատվիրակությունը դիմավորել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդեկանիանը: Կառավարությունից հայտնում են, որ այսօր՝ փետրվարի 27-ին, Թեհրանում վարչապետը կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, որից հետո երկու երկրների առաջնորդները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Նիկոլ Փաշինյանի պատվին Իրանի նախագահի կողմից կտրվի պաշտոնական ճաշ: Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հետ հանդիպումը եւս Փաշինյանի այցի օրակարգում է: Երեկոյան նախատեսված է հանդիպում Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: