Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այցն Ադրբեջան հաստատում է, որ երկու երկրների ռազմավարական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Այդ մասին հայտարարել է փորձագետ Արչիլ Սիխարուլիձեն: Նա նշել է, որ երկրները տարածաշրջանում ունեն ընդհանուր շահեր: Ըստ նրա, Վրաստանը հետաքրքրված է իր էներգետիկ անվտանգության ապահովմամբ, իսկ Ադրբեջանն այստեղ զգալի դերակատարում ունի: Փորձագետն ընդգծել է երկկողմ կապերն էներգետիկ-տրանսպորտային ոլորտներում: