17.11.2025
Բանակցային ձևաչափը չի կարող փոխվել. Ալիևի պատասխանը Փաշինյանին
06.03.2019
Բանակցային ձևաչափը չի կարող փոխվել. Ալիևի պատասխանը Փաշինյանին

Հայկական կողմի հակասական հայտարարություններն անընդունելի են և խոչընդոտում են բանակցային գործընթացին: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ըստ էության մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի Բրյուսելում արված հայտարարությունը: Ալիևը կրկնել է, որ հակամարտության կարգավորումը պետք է լինի ՄԱԿ ԱԽ հայտնի բանաձևերի, միջազգային սկզբունքների և Ադրբեջանի ամբողջականության հիմքով:  «Բանակցային ձևաչափը չի կարող փոխվել»,- հայտարարել է նա:  Հիշեցնենք, ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ առաջիկա հանդիպումը նվիրված է լինելու նաեւ բանակցային ֆորմատի շուրջ քննարկումներին։