Մարտի 23-ին Պակիստանում տեղի կունենան տոնական միջոցառումներ՝կապված հանրապետության տոնի հետ: Տոնակատարության շրջանակներում նախատեսված է նաև ռազմական շքերթի անցկացումը: Շքերթին հյուրի կարգավիճակում ներկա են գտնվելու Ադրբեջանի, Բահրեյնի, Օմանի պաշտպանության նախարարները: Ռազմական շքերթին մասնակցելու են նաև Ադրբեջանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Չինաստանի, Շրի-Լանկայի զինվորականները: