Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածների նախարար Ջահիթ Թուրհանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ բեռնատար վագոններ կարտադրեն, որոնք կգործարկվեն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծում: «Ադրբեջանը և Թուրքիան նախագծել են, որ բեռնատար վագոնների համատեղ արտադրությունը կհիմնվի Ադրբեջանում»,- հայտնել է նա: Թուրհանը խոսքով, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթիծը որպես ենթակառուցվածք շատ մեծ դեր ունի, հատկապես այն առումով, որ միավորում է Չինաստանից և Միջին Ասիայից դեպի Թուրքիա տանող բոլոր ճանապարհները: