26.11.2024
Քննարկվել են փոխգործակցության հարցեր. ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի հարցի շուրջ ոչ մի խոշոր ճգնաժամ չի եղել. Ղազախստանի դեսպան

ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի հարցի շուրջ ոչ մի խոշոր ճգնաժամ չի եղել: Նման կարծիք է հայտնել ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը:


«ՉՄեծ հաշվով լուրջ ճգնաժամ չի եղել, ընդամենը մի քանի տարբեր մոտեցումներ են եղել նույն դրույթը մեկնաբանելու շուրջ, որն առնչվում է կազմակերպության գլխավոր քարտուղարի փոփոխման կանոններին», - ասել է Ուրազեւը ասուլիսում:


Նա ավելացրել է, որ ղազախական կողմի համար այս հարցում, ընդհանուր առմամբ, խնդիր չի եղել.

«Թեկնածուն Ղազախստանից չէ, եւ մենք միայն արտահայտել ենք մեր տեսակետը: Իսկ մայիսի 22-ին հայկական կողմը հայտարարեց, որ խնդիրը լուծված է եւ հնարավոր է առաջ շարժվել»,- ասաց նա:


Միեւնույն ժամանակ, դեսպանը մատնանշեց այն հանգամանքը, որ հայկական ԶԼՄ-ները եւ հասարակությունը այս հարցի շուրջ բուռն քննարկումներ են ծավալել: «Շատ զգացմունքային էին քննարկումները, թե ով է լինելու, քանի տարի պիտի աշխատի: Սա, թերեւս, ավելի շատ հայացք էր անցյալ տարվա եւ այս տարվա ներքին հայկական իրադարձությունների պրիզմայով», - հավելեց նա: