Ադրբեջանում գազի արդյունահանման մակարդակն աճելու է՝ շնորհիվ Շահ Դենիզի երկրորդ փուլի շահագործման: Այդ մասին հայտարարել է Fitch Ratings-ի տնօրեն Մարինա Ստեֆանին: Նա նշել է, որ այս տարի նավթի գները լինելու 65 դոլարի սահմաններում, իսկ հաջորդ տարի՝62.5 դոլարի: Շահ Դենիզի շահագործման մասին պայմանագիրը ստորագրվել է 1996թ.-ին: