Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի պետությունների ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հունիսի 13-ին ընդունել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին՝ վերջինիս խնդրանքով: ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրույցի ընթացքում քննարկվել են մերձավորարևելյան ակտուալ խնդիրներով հայ-ռուսական արտաքին քաղաքական փոխգործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: