12.06.2025
Թուրքիայում դանակահարված կնոջ ընտանիքը որոշել է լքել երկիրը. Փայլանն այցելել է նրանց
prev Նախորդ նորություն

Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման հարցը դեռևս լուծում է պահանջում․ ԱՀ ԱԳՆ

27 տարի առաջ ադրբեջանական զինված կազմավորումները նախկին սովետական բանակի 23-րդ դիվիզիայի ստորաբաժանումների աջակցությամբ օկուպացրին Արցախի Շահումյանի շրջանը։ Այս մասին հրապարակում է արվել Արցախի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում։


«Հաջորդած ժամանակահատվածում զավթվեց Մարտակերտի շրջանի մեծ մասը. ընդհանուր առմամբ, օկուպացված էր Արցախի շուրջ 50 %-ը։


Առայսօր Շահումյանի շրջանը և Մարտակերտի ու Մարտունուշրջանների մի մասը գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո, որտեղ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվում է անօրինական բնակեցման քաղաքականություն։


Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման և բուն հայ բնակչության՝ իրենց հայրենիք վերադարձի հարցը դեռևս լուծում է պահանջում, ինչը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առանցքային տարրերից մեկն է»,-ասված է գրառման մեջ։


Մամեդյարովը դարձյալ դժգոհ է Հայաստանից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը