Ադրբեջանը գտնվում է երեք խոշոր տարածաշրջանային էներգետիկ և տրանսպորտային նախագծերի խաչմերուկում՝ ԵՄ-ի TRACECA-ի, չինական Մետաքսի ճանապարհի և Իրանն ու ՌԴ-ն միավորող Հյուսիս-Հարավի: Այդ մասին հայտարարել է փորձագետ Ալեքսանդր Մոկրեցկին: Նա նշել է, որ Չինաստանն Ադրբեջանին համարում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի մաս: Ըստ նրա, չինացական ներդրողներն Ադրբեջանում ներդրել են ավելի քան 800 միլիոն դոլար, իսկ Ադրբեջանը Չինաստանում ներդրել է մեկ միլիարդ 700 միլիոն դոլար: Նշվում է, որ Ադրբեջանում գործում է չինական կապիտալով 113 ընկերություն, որոնք գործում են գյուղատնտեսության, շինարարության, կապի և այլ ոլորտներում: