Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարել է, որ ապագայում Վրաստանի տարածքում ամերիկյան ռազմակայանների տեղակայումն ողջունելի է: Փորձագետ Թեոնա Ակուբարդիան հայտարարել է, որ նախարարի հայտարարությունն ամերիկյան ռազմաբազաների մասով տեղին է: Ըստ նրա, ԱՄՆ-ն՝ Վրաստանի գլխավոր ռազմավարական դաշնակիցն է: Նրա խոսքով, Վրաստանը կարող է ՆԱՏՕ-ին առաջարկել իր տարածքում հիմնել Կիբերանվտանգության կամ հիբրիդային պատերազմի կենտրոն: