24.11.2024
Մայդան-2.0. Վրաստանում հակառուսական պլատֆորմով փորձ է արվում իշխանափոխություն իրականացնել
prev Նախորդ նորություն

15 տարի է՝ քննարկում ենք նույն պլանը. Մամեդյարով

Մեր միջև բավականին լուրջ տարաձայնություններ են մնում: Ընդհանուր առմամբ, քննարկում ենք նույն առաջարկությունները: 15 տարի է` տեսնում ենք նույն գաղափարները, նույն խաղաղ պլանը: Այդ մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Վաշինգտնում կայացած հանդիպումից հետո` մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նոր առաջարկները:


Նախարարը նշել է, որ հանդիպման ընթացքում կայացել են ինտենսիվ բանակցություններ, նաև` հավելել, որ համանախագահները հավելյալ փաստաթղթեր են տրամադրել ավելի բովանդակալից բանակցությունների համար:


«Մանրամասնությունների շուրջ կային որոշ տարաձայնություններ, սակայն, ինչպես ասում են, ամենակարևորը հենց մանրամասնություններն են: Մենք հասկանում ենք, որ անհրաժեշտ է ավելի մեծ քաղաքական կամք ցուցաբերել: Շփման գծում տիրող իրավիճակը չպետք է խանգարի հռչակագրին կամ խաղաղ պայմանագրին հասնելուն»,- ասել է Մամեդյարովը: