24.11.2024
Մնացականյանն ու Մամեդյարովը մտքեր փոխանակեցին խաղաղ գործընթացի և ներկա իրավիճակի շուրջ
prev Նախորդ նորություն

Մեղավորը մեր թշնամի Ռուսաստանն է. Սալոմե Զուրաբիշվիլի

Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Վրաստանի ներքին խմորումներ լինեն: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ անդրադառնալով բողոքի ակցիներին ու գիշերվա դեպքերին:


«Ռուսաստանը մեր թշնամին է, օկուպանտ: Նրա կողմից կառավարվող հինգերորդ շարասյունը , հնարավոր է, ավելի վտանգավոր լինի, քան բացահայտ ագրեսիաան: Եվ ներքին խմորումները, հասարակության բևեռվածությունը որևէ մեկին օգտակար չեն, բացի ՌԴ-ից: Դա այսօր նրա ամենափորձված զենքն է», - գրել է Զուրաբիշվիլին Facebook-ում:


Նախագահի խոսքով, նրանք, ովքեր աջակցում են ներքին լարվածությունը, սատարում են «ռուսաստանյան քաղաքականությանը»:


 


Հիշեցնենք, Թբիլիսիի կենտրոնում կեսգիշերին մոտ հնչել են կրակոցներ, ոստիկանները ցուցարարներին ցրելու համար կիրառել են նաև արցունքաբեր գազ:


Կան տասնյակ վիրավորներ: Ցուցարարները չէին հեռանում խորհրդարանի շենքի մոտից, որը շրջափակել էին դրանից մի քանի ժամ առաջ՝ այդպիսով հայտնելով իրենց դժգոհությունը Ռուսաստանի պատվիրակության մասնակցությամբ երեկ խորհրդարանում տեղի ունեցած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: