Ադրբեջանի Գաջիբուլյան արդյունաբերական շրջանում բեռնատարներ և միկրոավտոբուսներ արտադրող գործարանի շինարարությունը կսկսվի հաջորդ տարվա ամռանը: Այդ մասին հայտարարել է Ազերմաշ ԲԲԸ-ի ղեկավար Էմին Ահունդովը: Նա նշել է, որ գործարարանը կհանձնվի շահագործման 2020թ.-ի հունիսին: Նրա խոսքով, գործարանի շինարարության մեջ Ազերմաշի բաժնեմասը կազմում է 100 տոկոս: