23.11.2024
Թբիլիսիում ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. դեսպանատուն
prev Նախորդ նորություն

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է ներկայացրել

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է ներկայացրել: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները:


Որոշումը կայացվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի այսօրվա նիստում:


Գռուզիա online-ի հաղորդմամբ, նրան կփոխարինի իշխող կուսակցության առաջնորդներից մեկը՝ Արչիլ Թալակվաձեն:


Հիշեցնենք, Թբիլիսիի կենտրոնում կեսգիշերին մոտ հնչել են կրակոցներ, ոստիկանները ցուցարարներին ցրելու համար կիրառել են նաև արցունքաբեր գազ: Դժգոհության պատճառ է դարձել Թբիլիսիում անցկացվող միջխորհրդարանակ վեհաժողովի աշխատանքներին ՌԴ Պետական դումայի պատգամավորի մասնակցությունը:


Վերջին տվյալների համաձայն, Թբիլիսիում ցուցարարների և իրավապահների բախումներից տուժել է 240 անձ, որից 80-ը իրավապահներ: Ներկայումս հիվանդանոցներում շարունակում են մնալ 102-ը: