Թուրքիայի տնտեսական մայրաքաղաքի՝ Սատմբուլի քաղաքապետի ընտրություներում կրկին հաղթանակ է տանում ընդդիմադիր Ժողորվրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Մամօղլուն:
Ձայների 98 տոկոսի հաշվարկի արդյունքում, նա հաղթում է գրեթե 10 տոկոս առավելությամբ։ Նախնական արդյունքների համաձայն Իմամօղլուի օգտին քվեարկել է ընտրողների 54.03 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակցի՝ իշխանության թեկնածու Բինալի Յըլդըրըմի օգտին՝ 45.09 տոկոսը:
Կենտրանական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն, քաղաքացիների ակտիվությունը շատ բարձր է եղել, 10 մլն 570 հազար 222 ընտրողների 84.42 տոկոսը մասնակցել է քվեարկությանը:
Արդյունքների հրապարակումից հետո կայացած ասուլիսի ժամանակ Իմամօղլուն հայտարարել է, որ այս ընտրությունները մեծապես կնպաստեն Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացին:
«Սա հաղթանակ չէ, սա նոր սկիզբ է: Ուզում եմ այստեղ հայտարարել, որ վաղվանից սկսած, որպես քաղաքապետ հավասարապես եմ վերաբերվելու 16 մլն քաղաքացիներին», - նշել է Իմամօղլուն, գրում է Ազատություն: Նա հայտարարել է, որ տրամադրված է աշխատել կենտրոնական իշխանությունների հետ, քանի ո քաղաքի ու քաղաքցիների խնդիրները վեր են ամեն տեսակի քաղաքական մոտեցումներից:
Նորընտիր քաղաքապետին շնորհավորել են Բինալի Յըլդըրըմը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինը իր թվիթերյան էջում գրել է, թե այսուհետ էլ շարունակելու են աշխատել մինչև 2023 թվականը նախանշված նպատակների իրականացման համար:
Մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում 13 հազար ձայների տարբերությամբ Ստամբուլում հաղթել էր ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն: Իշխող կուսակցության բողոքարկումից հետո, սակայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մայիսի 6-ի որոշմամբ, չեղյալ էր համարել քվեարկության արդյունքները՝ հայտարարելով, որ ընտրությունը պետք է կրկնել:
Այս անգամ Իմամօղլուի հաղթանակը կասկած չի հարուցում: Ուշագրավ է, որ ընդդիմադիր գործիչը վերջին 35 տարվա ընթացքում Ստամբուլի ՏԻՄ ընտրություններում ամենից շատ ձայներ հավաքած թեկնածուն է, իսկ 1984 թվականից ի վեր միայն Իմամօղլուին է հաջողվել 50 տոկոսից ավել քվե ստանալ:
Շուրջ 17 մլն բնակչությամբ ու 8,8 մլրդ բյուջեով Ստամբուլի կառավարումը ստանձնելը շատ կարեւոր է յուրաքանչյուր քաղաքան ուժի ու գործիչի համար: Աշխարհագրորեն այն քաղաք է, սակայն ֆինանսական առոմով գործում է, որպես պետություն պետության մեջ: Ստամբուլ է հոսում միջազգային ներդրումների մե մասը, այստեղ են գալիս խոշոր գործարարները, որոնք կարող են մեծ աջակցություն ցույց տալ՝ դառնալով այս կամ այն քաղաքական ուժի հենարանը:
Քաղաքական իմաստով, Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը, գրում է «Բի-բի-սի»-ն, լավ սկիզն է հետագան կարիերային աճի համար: Բավական է հիշել հենց նույն Էրդողանին, որը 1994-1998 թթ. զբաղեցրել է այդ պաշտոնը եւ մի քանի անգամ հայտարարել. «Եթե դու հաղթել ես Ստամբուլում, ուրեմն հաղթել ես Թուրքիայում»:
Ստամբուլում ապրում են Թուրքիայի բնակչության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչները: Այստեղ են հարուստներն ու աղքատները, միջին խավը եւ միգրանտները: Սա, ըստ էության, Թուրքիայի դեմոգրաֆիական ընտրանքն է:
Երեկ երեկոյան նախնական արդյունքների հրապարակումից հետո ընդդիմության համակիրները սկսեցին տոնել իրենց թեկնածուի հաղթանակը: Ստամբուլի մի շարք վարչական շրջաններում փողոց դուրս եկած մարդիկ իրար շնորհավորում էին, երգում, պարում, ուրախանում՝ հավատալով Իմամօղլուի նախընտրական կարգախոսին, որ ամեն ինչ շատ լավ է լինելու:
Միեւնույն ժամանակ Թուքիայում շատերը, հաշվի առնելով Ստամբուլի կարեւորությոնը, որն այնժմ անցնում է ընդդիմության վերահսկողության տակ, նշում են երկրում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման կարեւորության մասին: Փորձագետները, սակայն կասկածում են:
Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուի հաղթանակը Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում չի թուլացնի նախագահ Էրդողանի դիրքերը: Այդ մասին հայտարարել է թուրք քաղաքագետ Թողրուլ Իսմայիլը: Նա նշել է, որ ընդդիմությունը կարող է պահանջել արտահերթ նախագահական ընտրություններ, սակայն Էրդողանի փորձը թույլ կտա նրան մնալ իշխանության և շարունակել իր ուղենիշը:
Ըստ նրա, ՏԻՄ ընտրությունները պետք է մոտիվացնեն Էրդողանին բարեփոխել Արդարություն և զարգացում կուսակցությունը: