2014-2018թթ.-ի ընթացքում աշխարհում զենքերի քանակի ներկրման ծավալներով Ադրբեջանը զբաղեցրել է 23-րդ տեղը: Այդ մասին են վկայում Ստոկհոլմի ինստիտուտ (SIPRI) տվյալները: Ադրբեջանին զենք մատակարարող հիմնական երկրներից են ՌԴ-ն՝ (51%), երկրորդ տեղում է Իսրայելը՝ (43%), եռյակը եզրափակում է Թուրքիան՝ (2.8%): Աշխարհում զենքերի արտադրողների առաջնորդներն են՝ ԱՄՆ, ՌԴ ու Ֆրանսիան: