2020թ.-ին Ադրբեջանը հույս ունի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով արտահանել 4 միլիոն տոննա թուրքմենական նավթ: Այդ մասին հայտարարել է ադրբեջանական SOCAR-ի ներկայացուցիչ Էլշադ Նասիրովը: SOCAR-ն արտահանում է թուրքմենական նավթը Կասպից ծովով՝տանկերների միջոցով, ինչից հետո Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով: SOCAR-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանը բանակցություններ է վարում նաև Կենտրոնական Ասիայի այլ երկրների հետ, մասնավորապես համաձայնագիր է ստորագրվել ղազախական КазМунайГаз-ի հետ: