Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին փետրվարի 27-ին պաշտոնական այցով կայցելի Բաքու: Վրաստանի նախագահի աշխատակազմի կայքը հայտնում է, որ այցի նպատակն է շարունակել զարգեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունները: Նշվում է, որ այցի նպատակն է ամրապնդել քաղաքական, տնտեսական, առևտրային, մշակութային կապերը: