ԼՂ հակամարտության կարգավորումը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ղարաբաաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ղարաբաաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Սա այն պատմությունն է, որում Ռուսաստանը աջակցում է կարգավորմանը և անում է դա, կարծում եմ, մաքսիմալ ջանքերով: Ինչ-որ բան ստացվում է, ինչ-որ բան՝ ոչ:
Ամեն դեպքում ռուսաստանյան արտաքին քաղաքականության համար ղարաբաղյան կարգավորումը հանդիսանում է առաջնահերթ թեմաներից մեկը», - ասել է Զախարովան ադրբեջանական СВС-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, Մոսկվան, անշուշտ, հասկանում է, որ առաջնահերթ դերակատարումը կարգավորման գործընթացում երկու պետություններինն է՝ Հայաստանինն ու Ադրբեջանինը: