Աբու Դաբիում ընթանում է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի աշխատանքային այցը։ IDEX-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակից պետությունների ներկայացուցչական խմբերն անցել են հրապարակով։ Բացման հանդիսությանը ելույթ է ունեցել նաեւ Հայաստանը ներկայացնող խումբը՝ կազմված պատվո պահակախմբից, նվագախմբից եւ ռազմարդյունաբերող ընկերությունների ներկայացուցիչներից։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Հիշեցնենք՝ Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին (փետրվարի 16-17), ինչպես նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։ Այցի ընթացքում պլանավորած են տարբեր աշխատանքային հանդիպումներ։