Իրաքը կարող է նավթ և նավթամթերքներ արտահանել արտաքին շուկաներ ադրբեջանական SOCAR ընկերության օգնությամբ: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը: Այդ հարցը Բաքվում քննարկվել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի և Իրաքի նաֆթի նախարար Թամեր ալ-Գադբանի միջև: Կողմերը նաև քննարկել են ՕՊԵԿ-ի շրջանակներում համագործակցության հարցերը: