ՀԱՊԿ պետությունների ԱԳՆ-ները կհանդիպեն Բիշքեկում
ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի կունենա մայիսի 22-ին Բիշքեկում: Այս մասին հայտնում է Բելտան:
Ապրիլի 11-ին Ղրղզստանի մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Աման Մամբետսեիտովի նախագահությամբ անցկացվել է ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:
Նիստի մասնակիցները քննարկել են ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգի նախագիծը:
Դրանից բացի, կազմակերպության մշտական խորհրդի նիստում քննարկվել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված ռազմական շքերթին ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի համահավաք ստորաբաժանման մասնակցության հարցը: ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի համապատասխան որոշման նախագիծը ներպետական համաձայնեցման փուլում է:
ՀԱՊԿ-ի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: