21.04.2025
ՀԱՊԿ պետությունների ԱԳՆ-ները կհանդիպեն Բիշքեկում
prev Նախորդ նորություն

Ցեղասպանության ճանաչումը պետք է բերել Թուրքիայի խորհրդարանի օրակարգ. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևին և դրան հաջորդած Անկարայի խիստ արձագանքին:


Իր թվիթերյան էջում Փայլանը գրել է, որ ցեղասպանության հարցը անհրաժեշտ է դարձնել Թուրքիայի Մեջլիսի քննարկմա առարկան․ - «Որպեսզի Հայոց ցեղասպանությունը այլևս չլինի Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի խորհրդարանների թեմա, այն պետք է բերել Թուրքիայի խորհրդարանի օրակարգ՝ մի երկրի, որտեղ տեղի է ունեցել այդ ոճիրը»:


Հայազգի պատգամավորը համոզմունք է հայտնել, որ հայ ժողովրդի վերքը կարող է ամոքել միայն Թուրքիայում հաստատված արդարությունը: «Անատոլիայի հայերը 104 տարի է արդարության են սպասում», - գրել է Փայլանը:


Իտալիայի պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել է բանաձևը, որով երկրի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ միջազգային հնչեղություն։ Բանաձևին կողմ է քննարկել 382 պատգամավոր, ձեռնպահ է մնացել 43-ը, իսկ դեմ ձայներ չեն եղել, հայտնում է ermenihaber.am-ը։ Իտալիան ճանաչել է ցեղասպանությունն 2000 թվականին։


Թուրքիայի նախագահի խոսնակը, նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավարը ու ԱԳ նախարարն կոշտ էին արձագանքել Իտալիայի խորհրդրանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը։


 

Հայաստանում լրատվական սադրանքներ են հայ-ռուսական հարաբերությունների դեմ. Անդրանիկ Քոչարյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար